Վեճերի օր է. ապրիլի 29-ի աստղագուշակ

Օրվա աստղագուշակ

Խոյ

Այսօր փորձեք խուսափել անհավասարակշիռ մարդկանց հետ վեճից, մնացած ամեն ինչը նորմալ կլինի: Սիրելիի հետ հարաբերություններում որոշ բարդություններ կան, բայց դրանք լուծելի են:

Ցուլ

Փորձեք ուրիշների հետ քիչ խոսել ձեր անձնական կյանքի ու խնդիրների մասին: Նրանք առաջին հայացքից թվում է, որ ցավում են ձեզ համար, բայց իրականում ճիշտ հակառակն է:

Երկվորյակ

Շրջապատից շատ բան մի սպասեք ու մի պահանջեք, հակառակ դեպքում շատ խորը հիասթափություն կունենաք:

Մայիսի 1-7-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի - 29 Ապրիլի 2023 - 4rd.am

Խեցգետին

Փորձեք այսօր բացի աշխատանքից ուրիշ ոչ մի բանի մասին չմտածել: Ինքներդ էլ դեռ չգիտեք, բայց այսօր որոշիչ օր է ձեր կարիերայի համար:

Առյուծ

Անկեղծ եղեք սիրելիի հետ: Եթե ինչ-ինչ հարցերում նրան խաբել եք, կամ նրա հանդեպ անազնիվ եք եղել, խոստովանեք, նա ամեն ինչ կհասկանա:

Կույս

Օրը հաջող կանցնի, եթե դուք մի փոքր լավ տրամադրվեք աշխարհի հանդեպ: Դժվար վիճակ է, հոգեկան ապրումները շատ են, բայց փորձեք ամեն ինչին վարդագույն ակնոցներով նայել:

Կշեռք

Ո՛չ անձնական կյանքում, ո՛չ աշխատավայրում ոչ մի լուրջ փոփոխություն չի սպասվում: Պարզապես փորձեք ինքներդ ձեզ համար նոր խնդիրներ չստեղծել:

Մարտի 4-10-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի - 2 Մարտի 2024 - 4rd.am

Կարիճ

Եթե այսօր մի փոքր զգուշություն ցուցաբերեք, անցանկալի միջադեպերից կխուսափեք: Հակառակ դեպքում ամեն ինչ ձեր դեմ կշրջվի:

Աղեղնավոր

Ձեր հարազատներից մեկնումեկը այսօր տհաճ իրավիճակում կհայտնվի, կունենա ձեր օգնության կարիքը, անպայման ձեռք մեկնեք ու օգնենք նրան:

Այծեղջյուր

Զգույշ եղեք սիրային հարցերում, ինտրիգներից խուսափեք, հակառակ դեպքում ամեն բացասական իրադրության կենտրոնում հենց դուք կհայտնվեք:

Ջրհոս

Դուք բավական ուժեղ եք, որպեսզի հաղթահարեք ձեր առաջ ծառացած խնդիրները, որոնք իսկապես կյանքի այս փուլում շատ են:

Ձկներ

Բանակցությունների, զրույցների, վեճերի օր է: Խոսքը կյանքի բոլոր ասպարեզներին է վերաբերում: Փորձեք համբերությունից դուրս չգալ ու ամեն ինչ հերթով հարթել:

Օրվա աստղագուշակ - FreeNews

Понравилась статья? Поделиться с друзьями: