Ընկերուհիս ուզում էր աղբը գցել հացամանը, իսկ ես նորոգեցի այն… Հիմա նա ետ է պահանջում…

Ընկերուհուս խորդանոցում մի հին հացաման էր մնացել, որը գնել էին նրա ծնողները՝ դեռ երիտասարդության տարիներին:

Երբ ընկերուհիս ասաց, որ ուզում է գցել աղբը, խնդրեցի նվիրել ինձ: Գլխումս արդեն մի մտահղացում կար:

Գնացի տուն ու անցա գործի: Մեծ աշխատանք պիտի կատարեի. երբ մաքրում էի, ինձ թվում էր, որ չեմ կարողանալու կարգի բերել, բայց չհանձնվեցի:

Կոմպրեսորով հանեցի հացամանի մեջ կուտակված փոշին, առատ ջրով լվացի: Հետո անցա ներկը հեռացնելուն:Օգտագործեցի ներկը հեռացնող նյութ:

Եռման ջուր լցրեցի: Ընթացքում օգտագործում էի «Շումավիտ», որ չմնան բակտերիաներ, շուշաթղթում էի, լվանում էի փոշիով, մշակում ժանգի դեմ նյութով:

Վերջին փուլը՝ Կերխերով լվանալն էր, որը նախատեսված է ավտոմեքենաների լվացման համար:

Վերջպես սկսեցի ներկել:

Ընտրեցի փոքր բալոնով սպիտակ ներկ: Մի քանի շերտով ներկելուց հետո հացամանը նորի տեսք ստացավ:

Տրաֆարետի օգնությամբ շագանակագույն գրվածք արեցի՝ ակրիլային ներկով:

Փայտից բռնակներ սարքեցինք ամուսնուս հետ, ամրացրեցինք:

Երբ ընկերուհիս տեսավ իր նորոգված հացամանը, պահանջեց վերադարձնել:

Понравилась статья? Поделиться с друзьями: