Ես ու ամուսինս 34ք/մ շատ վատ վիճակում գտնվող բնակարան գնեցինք. ցույց եմ տալիս մեր ձեռքով արված վերանորոգումը

 

Երկար տարիներ մենք բնակարան էինք վարձակալում, ու վերջապես եկավ այն պահը, երբ կարողացանք մեզ թույլ տալ գնել մեր սեփականը: Թեպետ այնքան էլ մեծ չէ, միևնույնն է, մեզ համար այսպես շատ ավելի լավ է:

 

Որոշեցինք սկզբում վերանորոգել, և միայն հետո տեղափոխվել այստեղ:

Միջանցք. պատերը հարթեցրինք ու ներկեցինք ջրակայուն ներկով: Մարմարի նախշով կերամոգրանիտ ընտրեցինք: Մուտքի մոտ տեղադրեցինք փայտե պանելներ՝ հագուստի համար նախատեսված կախիչներով: Կողքին էլ տեղ գտավ հայելին ու պուֆ աթոռը:  .

Խոհանոցի համար ընտրեցինք միջանցքի նույն կերամոգրանտից: Մուտքի մոտ սառնարանն է, դրան հաջորդում է բազմոցն ու սեղանը:

Խոհանոցային կահույքը կանաչ և փայտի գույների համադրությամբ է:

Հյուրասենյակի պատերը ներկեցինք մուգ կապույտ գույնով, հատակի համար ընտրեցինք լամինատ: Փայտե միջնապատի օգնությամբ առաձնացրեցինք ննջասենյակի զոնան:

Ահա քնելու զոնան: Այստեղ տեղավորեցինք երկտեղանոց մահճակալ, հեռուստացույց:

Պատշգամբում պատուհանի մոտ տեղադրեցինք աթոռներ՝ ստանալով սուրճ խմելու զոնա:

Սանհանգույցի ձևավորման համար ընտրել ենք դասական սպիտակ, սև ուղղանկյունաձև և նախշով սալիկներ:

Լվացքի մեքենան լվացարանի դիմաց է տեղադրված:

Понравилась статья? Поделиться с друзьями: