«Ոստիկանը սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով». Վարուժան Ավետիսյանը դատարանում ցուցմունք տվեց

«Ոստիկանը սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով»։ «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստերը շարունակվում են:

Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց խմբի անդամներից Վարուժան Ավեստիսյանը: Նա նախ պատմեց իր կենսագրություն որոշ հատվածներ, վերհիշեց Բերձորի դեպքերը: «Մեթոդը, որով մենք ցանկանում էինք անհետացնել ազգադավ ռեժիմին, քաղաքացիական անհնազանդությունն էր, այն նույն մեթոդը, որը կիրառվեց անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին»,- ասաց Ավետիսյանը:

Նա ասաց, որ նախկին իշխանությունները ցանկացել են իրենց խաղաղ հավաքները ձախողել. «2016 թվականին պարզ դարձավ, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմը ոչ միայն կեղեքում է մարդկանց, բռնագաղթի ենթարկում նրանց, այլ նաև տեսանք, որ ռեժիմն ունակ է պայմանավորված պատերազմի միջոցով ազգադավ որոշման: Փառք Աստծո, մենք սահմանին ունեինք զինվորներ, որոնք կյանքի գնով խափանեցին ազգակործան ծրագիրը»:
Ըստ Ավետիսյանի՝ նախկին իշխանությունները ծրագրել էին տարածքներ զիջել: Նա ասաց, որ այդ օրերին շինծու գործով կալանավորել էին Ժիրայր Սեֆիլյանին: «Եթե մենք չտեսնեինք ապրիլյան պատերազմը և ռեժիմի դավադիր քայլերը, Արցախի տարածքների հանձնումը զինվորների կյանքի գնով, ապա մենք կշարունակեինք խաղաղ անհնազանդություններով պայքարել»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը:

Անդրադառնալով սպանված ոստիկաններից երկուսին՝ Վարուժան Ավետիսյանն ասաց այն, ինչ նախկինում պնդում էր Պավել Մանուկյանը. «Արմեն Բիլյանը երկրորդ ոստիկանի սպանության հետ կապ չունի, նա զենք չի ունեցել: Իսկ Յուրի Տեփանոսյանի սպանության օրը մեր մոտից կրակոց չի հնչել, նա սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Понравилась статья? Поделиться с друзьями: