«Հայտնի ռեժիսորին կանչել են բաժին, հարցրել՝ տիկին Զոհրաբյանը Ձեզ ասե՞լ է՝ պլակատ բռնեք»․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Մեր բազմաթիվ կողմնակիցների, համակիրների շարունակում են հրավիրել քննչական տարբեր բաժիններ, տալ անհեթեթ հարցեր։ Նախկին գործընկերներիցս մեկին, հայտնի ռեժիսորի, լուրջ մտավորականի հրավիրել են բաժին, հարցրել են՝ Ն․ Զոհրաբյանը Ձեր ընկե՞րն է, ասել է՝ այո, ասել են՝ զանգո՞ւմ եք, էլի ե՞ք զանգելու, ասել է՝ այո, հետո ասել են՝ իսկ կարող ա՞ մտաբերեք՝ ավագանու ընտրությունների ժամանակ տիկին Զոհրաբյանը Ձեզ ասե՞լ է՝ պլակատ բռնեք (նկատի ունեն՝ գումար ենք տվել, որ պլակատ բռնեն)։ Ասել ա՝ մի հատ ինձ նայեք, ես նմա՞ն եմ պլակատ բռնող մարդու․․․ Պատկերացնո՞ւմ եք»,- նշել է Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանի ճեպազրույցը
Понравилась статья? Поделиться с друзьями: