Ծայրաղհեղ լարված իրավիճակ Վարկս.ամ-ի հերթի մեջ. ոստիկանները փորձեցին բերման ենթարկել երիտասարդին, նրա մոր ինքնազգացողությունը վատացավ

News.am-ը գրում է․

Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Varks.am-ի մասնաճյուղի մոտ քիչ առաջ մի կնոջ ինքնազգացողությունը վատացավ այն բանից հետո, երբ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել նրա որդուն:

Քաղաքացիները օգնություն ցուցաբերեցին կնոջը:

Մինչ այդ երիտասարդը վեճի էր բռնվել ոստիկանների հետ, ովքեր կարգավորում էին կազմակերպության մասնաճյուղի մոտ գոյացած մեծ հերթը:

Նշենք, որ ժամեր շարունակ տասնյակ քաղաքացիներ իրենց հերթին են սպասում Varks.am կազմակերպության մասնաճյուղի մոտ:

Понравилась статья? Поделиться с друзьями: