Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը: «Ընդհանուր առմամբ ինքն իրեն լավ է զգում, սակայն 37.1 կամ 37.2 աստիճան ջերմություն է ունենում, երեկոյան մի փոքր բարձրացել էր:
Ինձ հայտնել էին նաև, որ Գագիկ Ծառուկյանի մոտ թեթև թոքաբորբի ախտանշաններ են նկատվում»,- նշեց Խաչատրյանը: Ազգային ժողովի «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններում կան նաև այլ վարակվածներ: Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը տեսնայութ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Տեսանյութում նա ասում է, որ բարի մարդկանց կորոնավիրուս չի կպնում, սակայն ինչպես այսօր տեղեկացրել էինք, նրա որդին վարակվել է կորոնավիրուսով:
«Փաստորեն բարի մարդկանց ևս կորոնավիրուսը չի շրջանցում: Առողջություն բոլոր վարակակիրներին: Աստված պահապան մեզ բոլորիս»,-ասվում է գրառման մեջ:

 

 

 

Понравилась статья? Поделиться с друзьями: