Այգեպարում հրետակոծված տներից մի քանիսն ամբողջությամբ վերականգնվել են

ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտնում է. «Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են: Մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները:
Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:
Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընքացքը»:

Այգեպարում հրետակոծված տներից մի քանիսն ամբողջությամբ վերականգնվել են։

Понравилась статья? Поделиться с друзьями: