Ֆրանսիական խմոր՝ ցանկացած տեսակի բուլկիների, կրուասանների, պիրոգների համար

Այս ֆրանսիական խմորը սիրում են բոլոր նրանք, ովքեր գոնե մի անգամ փորձել են այն։ Խմորից կարող եք պատրաստել պիրոգներ, կրուասաններ, բուլկիներ։ Կարևոր չէ, թե ինչ միջուկ եք օգտագործելու, այն կարող է լինել ինչպես աղի, այդպես էլ քաղցր։ Մի բաղադրատոմս է, բայց անքան բազմազանություն․․․ Կզարմանաք, թե որքան հեշտ է խմորի հետ աշխատելը, իսկ դրանից պատրաստված թխվածքները ստացվում են փափուկ ու օդային։

Быстрое сдобное тесто для пирожков - пошаговый рецепт с фото на ...

Նշենք, որ խմորը կարող եք 1 շաբաթ պահել սառնարանում։

Նշված քանակությամբ բաղադրիչներից ստացվում է 1,3կգ խմոր։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 650գ ալյուր
  • 200գ կարագ, սփրեդ կամ մարգարին
  • 100գ շաքարավազ
  • 2 ձու
  • 250մլ կաթ
  • 1թ․գ․ աղ՝ ոչ լիքը գդալ
  • 11գ չոր խմորիչ

Французское тесто для сладкой выпечки: выбор опытных хозяюшек

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ միացնել գոլ կաթը, հալացրած կարագը և ձուն։ Այստեղ էլ ավելացնել աղն ու շաքարավազը, և լավ խառնել։

Դրանից հետո պետք է խառնել արագ չոր խմորիչը՝ մաղած ալյուրի հետ ու լցնել հեղուկ զանգվածի մեջ։ Այժմ խմոր հունցելու ժամանակն է։

Լավ է, եթե ունեք խմոր հունցող հարիչ, պարզապես այն միացնում եք ու ամեն ինչ պատրաստ է։ Իսկ եթե չունեք, հունցեք ձեռքերով։ Սակայն հաշվի առեք, որ խմորի մեջ շատ յուղ կա, այնպես որ պետք է երկար հունցել՝ առնվազն 15 րոպե։

Եթե խմորը դեռ ամբողջական չէ, կտոր-կտոր է լինում, շարունակեք հունցել, այն պիտի լիարժեք հարթ լինի։

Պատրաստի խմորը կարող եք պահել սառնարանում 7 օր, միայն թե չմոռանաք դնել տոպրակի կամ տոպրակով ծածկված տարայի մեջ։

Польза и вред выпечки из сдобного теста - Кухни мира

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին․ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: