Տորթ «Էսկիմո»․․․ պատրաստում եմ և տոներին, և հանգստյան օրերին․․․ ամենանուրբն է ու բերանում հալվող

Անհրաժեշտ բաղադրիչներ․

խմորի համար․

  • 4 ձու, 1 բաժակ շաքարավազ
  • 10ճ․գ․ սառը ջուր, 2 լիքը ճ․գ․ կակաո
  • 1/2 թ․գ․ սոդա, 1 բաժակ ալյուր
  • 1թ․գ․ վանիլին

կրեմի համար․

  • 1 բաժակ շաքարավազ, 3լիքը ճ․գ․ ալյուր
  • 2 ձու, վանիլին
  • 1 բաժակ գոլ կաթ, 250գ կարագ

ջնարակի համար․

  • 2ճ․գ․ շաքարավազ, 2ճ․գ․ կակաո
  • 2ճ․գ․ թթվասեր, 50գ կարագ

Պատրաստման եղանակ․

Առանձնացնել հավկիթների սպիտակուցներն ու դեղնուցները։ Սպիտակուցները լավ հարել, դնել մի կողմ։ 4 դեղնուցը միացնել 1 բաժակ շաքարավազի հետ, հարել՝ մինչ սպիտակ զանգված կստացվի։

Հարած դեղնուցին ավելացնել սոդան, ջուրը, կակաոն, դանդաղ խառնելով՝ ավելացնել հարած սպիտակուցը։

Մաս-մաս լցնել 1 բաժակ ալյուրը, վանիլինը։ Շատ խառնել պետք չէ։

Տապակին ձեթ քսել, լցնել խմորը և հարթեցնել։ Մի քանի անգամ խմորով տապակը խփել սեղանին, ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե։

Կրեմ․ կաթսայի մեջ խառնել 2 ձուն, շաքարավազը և 3ճ․գ․ ալյուրը, լավ հարել, ավելացնել գոլ կաթը և դնել թույլ կրակին։

Անդադար խառնելով՝ հասցնել եռման աստիճանի, հենց պղպջակներ հայտնվեն, եփել ևս 1 րոպե։ Հանել կրակից և թողնել, որ լիարժեք սառի։

Առանձին հարել կարագը՝ վանիլինի հետ և անդադար հարելով կրեմը՝ մի-մի գդալ լցնել կարագը։

Ջնարակ․ խառնել շաքարավազը, կակաոն, թթվասերը։ Դնել կրակին և անդադար խառնելով՝ եփել, մինչ կսկսի եռալ։ Հանել կրակից, ավելացնել կարագը և խառնել։ Թողնել, որ գոլանա։

Կորժի վրա լցնել ամբողջ կրեմը, հարթեցնել և 30 րոպե թողնել սառնարանում։ Հանել և լցնել ջնարակը, ուղիղացնել և պատրաստի տորթը մի քանի ժամ պահել սառնարանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: