Մարինացված ծաղկակաղամբի լավագույն բաղադրատոմսը․ պատրաստեք ձմռան համար, ախորժելի ու համեղ է ստացվում

Մարինացված ծաղկակաղամբը կարող է լրացում դառնալ ցանկացած ուտեստի համար։ Տան պայմաններում պատրատսված մարինադը գերում է իր համով, բույրով ու տեսքով։ Այնքան հեշտ է պատրաստվում… կարևորն այն է, որ պատրաստեք ճիշտ բաղադրատոմսով։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ծաղկակաղամբ՝ 1կգ
  • գազար՝ 1 հատ
  • բուլղարական պղպեղ՝ 2 հատ
  • սխտոր՝ 4 պճեղ

մարինադի համար․

  • ջուր՝ 1լ
  • աղ՝ 2ճ․գ․
  • շաքարավազ՝ 200գ
  • դափնետերև՝ 2 հատ
  • հատիկավոր պղպեղ՝ 1 հատ
  • համեմի սերմ՝ 1թ․գ․
  • քացախ 9%՝ 150մլ
  • բուսայուղ՝ 3ճ․գ․

Маринованная цветная капуста | Домохозяйка

 

Պատրաստման եղանակ․

Ծաղկակաղամբը բաժանել կտորների։

Կաթսայի մեջ ջուր լցնել և հասցնել եռման աստիճանի, եփել մեջը ծաղկակաղամբը՝ 1 րոպե։

Գազարն անցկացնել կորեական գազարի քերիչով։

Կաթսայի մեջ լցնել ջուրը, աղը, շաքարավազը, դափնետերև, հատիկավոր պղպեղ և համեմի սերմ։ Խառնել, ավելացնել քացախն ու բուսայուղը։ Մարինադը հասցնել եռման աստիճանի և հանել կրակից։

Հեռացնել բուլղարական պղպեղի սերմերը և կտրատել ձողիկների։ Սխտորը մաքրել և կտրատել։

Նախապատրաստված բանջարեղենը լցնել խորը կաթսայի մեջ և ավելացնել եռման մարինադը։ Լավ խառնել, ծածկել կափարիչով և թողնել 5-6 ժամ։

Իսկ եթե մարինադը պատրաստում եք ձմռան համար, բանջարեղենը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, ավելացնել եռման մարինադը, ծածկել կափարիչով ու եռացնել։ Փակել բանկաները, շուռ տալ ու փաթաթել սրբիչով։ Պահել մութ և սառը տեղում։

Маринованная цветная капуста 🥗 по пошаговому рецепту с фото

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին․ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: