Ձմռան համար բալի անուշաբույր կոմպոտ՝ 20 րոպեում․ արդեն 15 տարի այս բաղադրատոմսով եմ պատրաստում, միշտ հաջող է ստացվում

Բալը շատ համեղ ու օգտակար հատապտուղ է, որն ի տարբերություն քաղցր ելակի, բնորոշ թթվայնություն ունի, դրա պատճառով էլ այն հենց այնպես ուտել քչերն են սիրում։ Իսկ ահա բալից պատրաստվող ըմպելիքներն անգերազանցելի են։

Компот из вишни на зиму (3 литра) - пошаговый рецепт с фото на ...

Այսօր կպատմենք բալից կոմպոտի պատրաստման հրաշալի եղանակի մասին, որը պահանջում է շատ քիչ ջանքեր ու ժամանակ։

Անհրաժեշտ բաղադրիչներ՝ 3լ բանկայի համար․

  • բալ՝ այնքան, որ լցվի բանկայի 1/3-ը
  • 300գ շաքարավազ

Вкусный компот из вишни на 3 литровую банку: рецепты на зиму

Ինչպես պատրաստել անուշաբույր կոմպոտը․

Բալը նախապես լավ  լվանալ։ Բանկան ու կափարիչը ստերիլիզացնել։

Եռացնել 2,5լ ջուր։

Բալն այնպես լցնել բանկայի մեջ, որ լցված լինի դրա 1/3 մասը։ Լցնել եռացող ջուրը և ծածկել կափարիչով։

Այնուհետև բալի թուրմը լցնել կաթսայի մեջ, դնել կրակին, իսկ բանկայի մեջ ավելացնել 300գ շաքարավազը։

Երբ հեղուկը հասնի եռման աստիճանի, լցնել բանկայի մեջ՝ մինչ եզրերը։ Փակել ստերիլիզացված կափարիչով ու բանկան դնելով կողքի վրա՝ գլորել այն, որ շաքարը լուծվի։

Բանկան դնել շուռ տված վիճակում, փաթաթել սրբիչով ու թողնել այդպես՝ մինչ լիարժեք սառելը։

Զարմանալի է, այնպես չէ՞։ Քանի որ բալն ունի թույլ թթու համ, կիտրոնաթթու ավելացնել պետք չէ, ինչպես որ մուրաբայի դեպքում։ Կոմպոտին ցանկության դեպքում կարող եք անանուխի տերև կամ դարչինի փայտիկ ավելացնել։

Ароматный компот из вишни: закрываем напитки на зиму

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին․ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: