Եթե ցանկանում եք վայելել անուշաբույր ու շատ համեղ արագ բուլկի, ուրեմն պահպանեք բաղադրատոմսը

Բուլկիները ստացվում են աննկարագրելի համեղ, ախորժելի, շատ անուշաբույր են ու փափուկ։ Բոլոր անհրաժեշտ բաղադրիչները սովորաբար կան ձեռքի տակ։

Համարձակ կարող եք անցնել գործի։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ձու՝ 2 հատ
  • կարագ՝ 200գ
  • չոր խմորիչ՝ 10գ
  • ալյուր՝ 3 բաժակ
  • շաքարավազ՝ 0,5 բաժակ

միջուկի համար․

  • ցանկացած մուրաբա, ջեմ կամ շոկոլադե մածուկ

Оочень вкусные,пышные***РОГАЛИКИ С ВИШНЯМИ**** - YouTube

Պատրաստման եղանակ․

Սկզբում մաղել ալյուրը, դրանից հետո ավելացնել խմորիչը։ Խառնել բաղադրիչները։

Կարագը մոտ կես ժամ սառեցնել սառցարանում։ Այն քերիչով անցկացնել և լցնել անմիջապես ալյուրի մեջ։ Ձեռքերով խառնել։ Պիտի մանր փշուր ստացվի։

Երկու ձու առանձին տարայի մեջ հարել՝ մինչ փքուն զանգված կստացվի։ Լցնել ալոյւրի վրա և լավ խառնել։ Դնել մի կողմ և թողնել 15 րոպե։

Խմորի մի կեսը կլոր գրտնակել և ամբողջ մակերեսին միջուկ քսել՝ եզրերն ազատ թողնելով։ Այնուհետև լայն գծերի կտրատել և փաթաթել։ Նույնն անել խմորի մյուս կեսի հետ։

Տապակին ալյուր շաղ տալ և մեջն ուղարկել բուլկիները՝ միմյանցից քիչ հեռու դնելով։

Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի, թխել բուլկիները՝ մոտ 20 րոպե։

Рогалики с повидлом — рецепт на дрожжах

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին․ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: