Բաղադրատոմսը խնդրել եմ իմ վրացի ընկերոջից․ օրիգինալ մերգելական խաչապուրիի պատրաստման եղանակը․․․ ամեն ինչ այնքան պարզ է․․․

Այսպիսի խաչապուրին չի կարող դուր չգալ որևէ մեկին․․․ այնքան համեղ է, ախորժելի, պարզ ու արագ եղանակով պատրաստվող։

Хачапури по-мегрельски. Как приготовить хачапури. - YouTube

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 1,5կգ
  • գոլ ջուր՝ 500մլ
  • շաքարավազ՝ 1ճ․գ․
  • աղ՝ 1թ․գ․
  • խմորիչ՝ 1թ․գ․
  • բուսայուղ՝ 1ճ․գ․

միջուկ․

  • պանիր բրինզա՝ 100գ
  • պանիր՝ 250գ
  • դեղնուց՝ 1 հատ

Хачапури по-мегрельски | Рецепты | Кухня | Аргументы и Факты

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ լցնել ջուրը, աղը, շաքարավազը, խմորիչը, 1ճ․գ․ ալյուր։ Ամբողջը լավ խառնել ու թողնել 10 րոպե՝ կափարիչով ծածկելով։

Ստացված խառնուրդի մեջ աստիճանաբար ավելացնել մաղած ալյուրի կեսը ու թույլ խմոր հունցել։

Խմորին բոլոր կողմերից բուսայուղ քսել, ծածկել կափարիչով ու տաք տեղում թողնել 1,5 ժամ։

Միջուկի համար քերիչով անցկացնել բրինզան, պանիրը, ավելացնել դեղնուցը ու խառնել։

Աշխատանքային մակերեսին ալյուր լցնել, դնել խմորը և էլի ալյուր ավելացնել։ Հունցել՝ ալյուր ավելացնելով։

Խմորը կլոր գրտնակել ու լցնել պանրային միջուկը։

Խմորի եզրերը հավաքել պարկի պես ու լավ ամրացնել՝ թեթևակի սեղմելով մեջտեղի հատվածում։

Մի քիչ ալյուր ցանել, շուռ տալ ու զգույշ գրտնակել։

Տապակը ծածկել յուղաթղթով ու մեջը դնել ստացված խաչապուրին, դեղնուց քսել ու մի քիչ պանիր լցնել։

Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, 20 րոպե։

Оригинальные хачапури по-мергельски

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Առաջին․ինֆո կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями: