Ահա սունկ պատրաստելու լավագույն միջոցը: Ես այս բաղադրատոմսը տվել է Ռումինիայի հայտնի ռեստորաններից մեկի շեֆ- խոհարարը

Ցանկանում եք համտեսել անչափ համեղ խորոված սունկ՝ առանց կրակ վառելու և ռեստորանում գումար ծախսելու, ապա իմացեք, որ անհնարին ոչինչ չկա: Պարզապես անհրաժեշտ է կես ժամ՝ սունկը մարինացնելու համար, որից հետո այն պետք է հագցնեք փայտե ձողիկների վրա և պատրաստել ջեռոցում:

 Ահա և հանրաճանաչ ռումինական բաղադրատոմսը.

 Անհրաժեշտ է․

  • Շամպինիոններ — 600 գ,
  • Կիտրոնի հյութ — 2 թ․գ․,
  • Սոյայի սոուս — 4 ճ․գ․,
  • Սամիթ — 1 փունջ,
  • Պապրիկա — 1 թ․գ․,
  • Բուսական յուղ — 4 ճ․գ․,
  • Աղ ըստ ճաշակի։

Պատրաստւմը

Սնկերը մանրակրկիտ լվացեք և չորացրեք մաքուր սրբիչով, որպեսզի ամբողջ ավելորդ խոնավությունը ներծծվի:

Սնկերը լցրեք տոպրակի մեջ, և ավելացրեք բուսական յուղ, սոյայի սոուս, պապրիկա, աղ և կիտրոնի հյութ, ինչպես նաև կտրտած սամիթ:

Փակեք տոպրակը, թափահարեք բովանդակությունը և թողեք 30 րոպե:

Թացացրտե փայտե ձողիկները, և դրանց վրա հագցրեք պատրաստված սունկը։

Պատրաստեք նախապես տաքացված ջեռոցում 200 աստիճանի տակ 15 րոպե։

Եթե ​​Դուք կամ Ձեր հյուրերը միս չեք ուտում, ապա այժմ ունեք գերազանց ուտեստ:

աղբյուր  https://nor-info.ru/

Понравилась статья? Поделиться с друзьями: