18-ամյա Թաթուլը միայն վերջին օրը 5 տանկ է խոցել 6-րդը չի հասցրել. իրեն «տանկ խփող Թաթուլ» էին ասում․ Տեսանյութ

Թաթուլ Թովմասյանը պատվով երդվեց ու պատվով էլ պահեց երդումը. անձնվիրաբար ծառայեց հայրենիքին: Թաթուլը հայրենիքին նվիրեց իր սերը, անկատար երազանքներն ու…ինքն իրեն: Պատերազմից առաջ Թաթուլը զանգել է հորն ու զգուշացրել՝ պատերազմ է, գնում է կռվելու:

«Այդ օրը զանգեց, ասաց՝ պա՛պ, կռիվ եմ գնում, հրամանատարի հեռախոսից եմ զանգում, էլ չենք կարող խոսել, ասացի՝ զգույշ կլինես, տղաս: Թաթուլս ասաց՝ հիշում եմ, պա՛պ ջան, լավ հիշում եմ, որ ասում էիր՝ կա՛մ վահանով, կա՛մ վահանի վրա: Պատվով կռվեց տղաս, հետ եկավ…բայց վահանի վրա հետ եկավ». – պատմում է Թաթուլ Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը:

Թեժ մարտերում 18-ամյա Թաթուլը մեկը մյուսի հետևից ոչնչացրել է հակառակորդի տանկերը: Իրեն «տանկ խփող Թաթուլ» էին ասում. միայն վերջին օրը 5 տանկ է խոցել: 6-րդը չի հասցրել: Կյանքի ու մահվան սահմանագծին Թաթուլը վճռական որոշում կայացրեց. զոհասեղանին դրեց իր կյանքը՝ փրկելով ընկերոջը: Թաթուլը զոհվել է սեպտեմբերի 29-ին: Առավոտյան:

Понравилась статья? Поделиться с друзьями: