Ստեղծենք անօդաչու թռչող սարքերի մեր բանակը․ Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել

Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛ հարազատներ և ընկերներ,
Մեր օրերում ընթացող պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, որ մենք արդեն պետք է պատրաստվենք հաջորդ տեխնոլոգիական պատերազմին:
Տարիներ ի վեր Կարենի Վարդանյանի ջանքերով՝ ի դեմ այս պահին գործող 575 Արմաթ ինժեներական լաբորատորիաների պարարտ հող ունենք՝ նպաստելու բանակի տեխնոլոգիական վերափոխմանը: Ինչպես գիտեք, ծրագրի շրջանակներում սովորում են կոմպլեքս ինժեներություն, որի իմացությունը խիստ գործածական է զենքի արտադրության և կիրառման համար: Օդային պատերազմում հաղթելու համար առաջարկում ենք հենց այսօրվանից սկսել ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ գործընթաց՝ առնվազն 100 Արմաթ լաբորատորիա անօդաչու թռչող սարքերի /ԱԹՍ/ անհրաժեշտ սարքավորումներով վերազինելու նպատակով:

Վերազինման արդյունքում հաջորդ տարի մենք կունենանք 1000-ից ավելի անօդաչու թռչող սարքերի օպերատորներ` նույն օդաչուներ, ովքեր կփրկեն հարյուրավոր կյանքեր ռազմական պայմաններում: Մեր ընտանիքը որոշել է Կարեն Վարդանյանի հիշատակի հիմնադրամից 650.000 դրամ և ընտանիքի կողմից 100.000 դրամ ներդրում անել այս գործընթացի մեկնարկի համար:
Անկախ գումարի չափից, ցանկացած փոխանցում վճռորոշ է լինելու վաղվա մեր հաղթանակի համար: Մենք մեր ընտանիքներով կարող ենք ստեղծել ԱԹՍ-ների մեր բանակը: Մեր միասնական լինելը մեր հաղթանակի դրոշն է: Փոխանցում կարող եք կատարել հետևյալ ԱՏՁՄ ՀԿ հաշվեհամարներին.

Դրամային հաշվեհամար՝ 220313350278000 (AMD)՝ նպատակային դաշտում գրելով «ԱԹՍ վերազինում»

Դոլարային հաշվեհամար՝ 220313350153001 (USD)

Ռուբլու հաշվեհամար
БАНК ПОЛУЧАТЕЛЯ: СБЕРБАНК РФ МОСКВА,
РОССИЯ /30111810900000000384 7707083893
АОЗТ ИНЕКОБАНК БИК: 044525225
ПОЛУЧАТЕЛЬ: НА ИМЯ: UATE NGO
ДЛЯ ЗАЧИСЛЕНИЯ НА СЧЕТ: 2052222084281041 К/СЧ:
30101810400000000225 ЕРЕВАН,
АРМЕНИЯ ИНН: (010) 510-510 www.inecobank.am

Понравилась статья? Поделиться с друзьями: