Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը

Հենրիխ Մխիթարյանը կոչով դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն կրկին նամակով դիմել է միջազգային կառույցներին՝ ադրբեջանական ագրեսիան Արցախում դադարեցնելու համար:

Այս կապակցությամբ նա իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել. «Որպես «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի բարի կամքի դեսպան, մենք խաղաղության կոչ ենք անում և Միավորված ազգերի կազմակերպությանը խնդրում ենք դիմել գործնական քայլերի», — գրել է ֆուտբոլիստը:

Հավելենք, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ին ուղղված նամակի տակ ստորագրել է նաև Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, 2016թ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: