Իրական արժեքը մարդկային կյանքն է, ոչ թե․․․ իմաստալից գրառում, որ ցանկալի է կարդան բոլորը․․․

Ռուբեն Ստեփանյանը գրել է․

Էս երկրում իրական արժեքներ է պետք քարոզել։

Իրական արժեքը մարդկային կյանքն է, ոչ թե իր պատվին կանգնեցրած արձանը, խաչքարը։ Դրանք քար են։ Քար է նաև այն եկեղեցին, որի կп րուստը հա пղ բում եք։ Իրական արժեք է տունը, որտեղ կապրի մարդը,

ոչ թե մնլ դոլարից ավել ինքնարժեք ունեցող եկեղեցին, որի կողքի հյուղակի տանիքը փլվում է ապրողների գլխին։ Իրական արժեք է դպրոցը։ Աբովյան քաղաքը վկա, եկեղեցուց մի փոքր այն կողմ կա դպրոց, որի վերանորոգումը, լաբորատորիաներով հագեցումը էս երկրին կտար անհամեմատել հսկայական օգուտ քան էդ եկեղեցին։ Իրական արժեք է երկրում ապրելն ու այն շենացնելը, ոչ թե հեռվից այն սիրելն ու յուրաքանչյուր տարի ապրիլի 24֊ին пղ բալը։ Իրական արժեք է բանակը հզորացնելը, հայրենիքի պաշտպանության գործում մաս կազմելը, ոչ թե գումարով տղաներին բանակից ազատելը։ Դա էլ հերիք չէ, մի հատ էլ բանակից թռածին մեքենայի   ղեկին նստեցնելն ու փողոց գցել։

Իրական արժեք է ծնողին հարգելն ու իրենց երազած խելացի ու լավ մարդ դառնալը, ոչ թե ծնողների, հայրենիքի և այլնի կենացը խմելով դառնալ պատուհաս նույն ծնողների, նույն հայրենիքի գլխին։ Երբեք ուշ չէ անհատին կանգ առնելու ու իր երկիրը շենացնելու գործին լծվելու համար։

Понравилась статья? Поделиться с друзьями: