Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական տարածք

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էա, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի, այդ թվում՝ Ղրիմի տարածքային ամբողջականությանը։

Զելենսկին Թուրքիայում է գտնվում աշխատանքային այցով։

«Թուրքիան Ուկրաինային դիտում է որպես առանցքային երկիր՝ մեր տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից: Հետևաբար, մենք միշտ աջակցել և շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ղրիմի բռնակցումը: Ուկրաինայի հետ միասին մենք կշարունակենք աջակցել Ղրիմի թաթարներին», – ասել է Էրդողանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: