Երազում էր մեծ դերասան դառնալ․․․ Վահեն պետք է դասվեր այնպիսի մեծանուն դերասանների շարքին, ինչպիսին էր Խորեն Աբրահամյանը

Երազում էր մեծ դերասան դառնալ․․․ Վահեն պետք է դասվեր այնպիսի մեծանուն դերասանների շարքին, ինչպիսին էր Խորեն Աբրահամյանը․․․

Վահե Ադյանը կյանքը նվիրեց հայրենիքի պա շտպանո ւթյանը: Նա զ ո հվել է հոկտեմբերի 30-ի գիշերը։

Iravaban.net

Վահեն ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 11-ին: 2017 թվականին ընդունվել է Աբել Աբելյանի արվեստի դպրոց: Հարազատներն ու ընկերներն ասում են, որ դերասանության հանդեպ նրա սերը դեռ մանկուց են զգացել: Հետո մայրն ու ավագ եղբայրը հորդորել են ընդունվել դերասանական ստուդիա: Երազում էր մեծ դերասան դառնալ: Հարևանուհուն ասել էր, որ բեմն իրեն է սպասում, ծ ա ռայությունն ավարտելուց հետո պետք է գա ու ընդունվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Վահեի ուսուցչուհին պատմում է, որ Ադյանը պետք է դասվեր այնպիսի մեծանուն դերասանների շարքին, ինչպիսին էր Խորեն Աբրահամյանը:

Բոլորը նշում են, որ Վահեն կյանքը շատ էր սիրում, սիրահարվում էր ամեն օր, բայց սիրում՝ մեկին, անընդհատ շտապում էր․․․

Понравилась статья? Поделиться с друзьями: