Ես առաջին անգամ մահվան հետ առնչվեցի 15 տարեկանում. Սոս Ջանիբեկյանի գրառումը

Դերասան Սոս Ջանիբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ես առաջին անգամ մահվան հետ առնչվեցի 15 տարեկանում , երբ ապրում էի 3-րդ մասում : Նույն հայաթից ընկերս`Արսենը , Մկան մականունով ինքնասպան եղավ : Հետո Հայրս Մահացավ , արդեն հասուն տարիքում էի,օրվաս մեծ մասն անցնում էր մահվան մասին մտորումներով, ինչ է մահը ,ինչ որ մեկը կա ու հիմա չկա , հետո հասկացա ,որ չկար ,որ հիմա կա ու էլի չկա, հետո հասկացա ,որ երբ ես չկաի ինձ վատ չէր , հետո հասկացա, որ միայն վատ է մահացածի հարազատների համար , երբ խեղդում է կարոտը , հարազատին տեսնելու փաթատվելու ցանկությունը, բայց ի վերջո դրանք նյութական աշխարհի ու երկրային ես-ից բխող ցանկություններն են :

հիմա կան Անմահացած լիքը ընկերներ և ախպերներ:
Ես վստահ եմ, որ նրանք այնպիսի հանգստության մեջ են , ինչպես մենք , երբ սարսափելի երազից հետո , անկողնում բացում ենք մեր աչքերը և հոգոց հանում:

Ես հիմա վստահ եմ , որ իսկապես մեր հայ ՔԱՋ , ԽԻԶԱԽ, ՀԵՐՈՍՆԵՐԻՆ Աստվածային հավիտԷնականութեան մեջ , ԼՈւՅՍՆ է ժպտում:
Ես վստահ եմ ,որ հանուն մնացածների կյանքի և գաղափարի համար , Անմահացած Տղերքի Գնահատականը 5+ է երկնքում :
Ես վստահ եմ ,որ բացի երկրային պահանջից ու կարոտից, ամեն պահ նրանք կլինեն ու կտաքացնեն հպարտությամբ իրենց հարազատների սրտերն ու հոգիները :
Իսկապես ՀԵՐՈՍՈւԹՅՈւՆ է մահվան հետ առճակատ գնալ և մահվան հետ ընկեր լինելը:
Ես խհոնարվում եմ և հպարտ եմ, որ ունեմ , ունեցել եմ նման Ախպերներ:
Իմաստություն և տոկունություն բոլորիս , և վտահ եղեք ,նրանք երկնքից կլուսավորեն այն ճանապարհը ,որը պիտի մեզ հանի այս ցավոտ մղձավանջից:
Կյանքդ կյանքիս համար,
կյանքս կյանքիդ գնով :
Սեր և Խաղաղություն բոլորիս:

Понравилась статья? Поделиться с друзьями: