Դիրքերը բետոնապատել,բոլոր զինապահեստները գետնի տակ տեղադրել,մեքենաների շարասյան տեղափոխման նոր կարգ հաստատել․․․եթե մոտակա շաբաթներում վերոնշյալ քայլերը չարվեցին

Ваграм Миракян-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրում ենք ասել, որ դասեր պետք է քաղենք: Էդ «դասեր քաղելն» ինչ-որ վերացական բան չեն, դրանք կոնկրետ գործողությունների, պրոցեսների շարք են, որոնք հենց հիմա պետք է սկսվի մեզ մոտ:
Օրինակ, ամբողջ ՀՀ-Ադրբեջան սահմանով մեկ պետք է սկսենք.
1. Դիրքերը բետոնապատել, բետոնյա դզոտներ, կրակակետեր սարքել: Հողից դիրքերն արդեն անընդունելի են:
2. Դիրքերի միջև իրար կապող գետնի տակով թունելներ ու թաքստոցներ պատրաստել: Նույնիսկ կիլոմետրերի հասնող գետնի տակով թունելներ` իրենց օդափոխման համակարգերով, լուսավորությամբ ու քարտեզներով:
3. Ավտոնոմ հոսանքի կետեր պատրաստել բոլոր դիրքերում, իրենց գեներատորներով:

4. Բոլոր ստորաբաժանումներին կից հարվածային դրոնների ստորաբաժանումներ ստեղծել, սկսել պատվիրել այդ դրոնները, տեղական և արտասայմանյան ընկերություններից:
5. Բոլոր զինապահեստները գետնի տակ, բունկերներում տեղադրել: Ոչ թե էս նկարում եղած Արցախի ամենամեծ զինապահեստներից մեկի նման, պարզ գետնի վրա, ինչի արդյունքում մի գիշեր այս զինապահեստը պայթում էր:
6. Գրադերի կամ այլ ռեակտիվ հրետանային կայանների համար բունկերներ պատրաստել, որ կրակելուց հետո արագ մտնեն ստորգետնյա բունկեր լիցկավորվելու ու սպասելու համար:
7. Մոբը միացնել արդեն առկա ստորաբաժանումներին, տարին մեկ անգամ ծանոթացնել հրամանատարության, ստորաբաժանման հետ:
8. Բոլոր հրետանային ստորաբաժանումներին մատակարարել ժամանակակից տեսողական սարքերով` հետախուզական դրոններ, ջերմադիտակներ և այլն:

9. Ջերմային ու վիզուալ քողարկման ցանցեր մատակարարել բոլոր ստորաբաժանումներին` տեխնիկան քողարկելու համար:
10. Մեքենաների շարասյան տեղափոխման նոր կարգ հաստատել, որպեսզի թիրախ չլինեն ԱԹՍ-ների համար:
11. Դաշտային պայմաններում զինվորական ստորաբաժանումների տեղաշարժման նոր կարգի հաստատում, որ չխմբվեն իրար հետ ու թիրախ չդառնան:
Եվ այլն:
Այստեղ ես թվարկել եմ մինիմալ ֆինանսակն ծախսեր ուզող գործողություններ, որոնք համեմատաբար մեծ ռեսուրս չեն պահանջում, բայց լուրջ կավելացնեն մեր ստորաբաժանումների մարտունակությունը:
Կարող եք ինքնորույն ցուցակը շարունակել, բայց սրանք էն մինիմալ դասերն են, որոնք մենք պետք է սերտենք վերջին պատերազմից: Ոլորտի մասնագետներն ավելի պրոֆեսյոնալ կասեն, թե ինչ է պետք, չնայած վերջին պատերազմից հասկացանք, որ ոլորտի մասնագետներին լսող չկա:
Եթե մոտակա շաբաթներում վերոնշյալ քայլերը չարվեցին (կամ նմանատիպ այլ քայլեր), նշանակում է մեր պետությունը մրցունակ չի տարածաշրջանում, էս պայմաններում դատապարտված ենք կործանման:

Понравилась статья? Поделиться с друзьями: