Գիտե՞ք ինչու․․․ երբեք ինձ ավելի թասիբով չեմ կարող համարել , քան այս պահին Արցախում, առաջնագծում և Հայաստանում գտնվող ցանկացած Հայ

Գիտե՞ք ինչու․․․ երբեք ինձ ավելի թասիբով չեմ կարող համարել , քան այս պահին Արցախում, առաջնագծում և Հայաստանում գտնվող ցանկացած Հայ․․․

ՏԿ ԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության նախկին պետ Արսեն Արշակյանը գրել է.

Թասիբովը դուք եք , որ այդ ամենը ամեն օր տեսնելով, շարունակում եք պայքարել

«Ճակատագրի բերումով այս պահին գտնվում եմ սփյուռքում, երբեք ինձ ավելի թասիբով չեմ կարող համարել , քան այս պահին Արցախում, առաջնագծում և Հայաստանում գտնվող ցանկացած Հայ։ Գիտե՞ք ինչու, որովհետև ես խրամատում չեմ, ես քանդված Ստեփանակերտում չեմ և ես Երևանիս փողոցներում չեմ տեսնում սև ժապավեններ, չեմ տեսնում սգավոր Մայրեր, ընկեր կորցրած տղաներ։ Թասիբովը դուք եք , որ այդ ամենը ամեն օր տեսնելով և անմիջապես մասնակիցը լինելով, շարունակում եք պայքարել։Դուք ոչ միայն ավելի թասիբով եք, այլ նաև հզոր եք։

Հայ-ամերիկյան տհաճ անակնկալ Բաքվի համար. Ալիեւի փակուղին խորանում է | Լրագիր

Իսկ Սփյուրքը ինչ-որ անում է՝ պարտավոր է անել, այո բոլորս պարտք ենք և պարտավոր ենք մեր Հայաստանի և Արցախի համար անել ամեն ինչ, մեր արածը ընդամենը ֆինանսական է ։ Իսկ կյանքից թանկ բան չկա։ Մեր երիտասարդները տալիս են իրենց կյանքը, այդքան փող սփյուրքը չի կարող ուղարկել , որ զոհվածի կյանքը հետ գնի։
Ձեր Թասիբին մեռնեմ Հայաստանում և Արցախում գտնվող ցանկացած Հայ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: