Տղամարդը գնաց քահանայի մոտ ու խնդրեց նրան բաժանել իրեն ու կնոջը. քահանան մեկ պայման դրեց. տեսեք, թե որն էր դա

Մի մարդ դիմում է քահանային, թե Տեր Հայր, ուզում եմ բաժանվել:

Քահանան էլ ասում է. -Շատ լավ, բայց մի պայմանով: -Ի՞նչ պայման:

-Գնա ու մի ամիս շարունակ ամեն առավոտ ու իրիկուն կնոջդ ասա. «Դու թագուհի ես», հետո նոր կբաժանեմ: -է, Տեր Հայր… -Նայիր, դու գիտես, թե չէ, չեմ բաժանի:Ամուսինը գնում է քահանայի մոտ ու խնդրում, որ բաժանի իրեն և կնոջը. Քահանա մի պայման է դնում…

-Լավ, կասեմ: Անցնում է երկու ամիս, քահանան հանդիպում է այս նույն մարդուն ու հարցնում. -Հը, ի՞նչ եղավ, կնոջիցդ բաժանվեցիր:

Մարդը պատասխանում է. -Այ մարդ խելքս գցե՞լ եմ ինչ է, որ կնոջիցս բաժանվեմ. իմ կինը ԹԱԳՈՒՀԻ է, ԹԱԳՈՒՀԻ…

«Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց»:

Եփես. 5:25

Понравилась статья? Поделиться с друзьями: