«Երբ իմացա, որ ավտոմեքենա եմ նվեր ստացել, ձեռքերս դողում էին»․ Դիանա Մխիթայանը՝ 20-ամյակի մեծ անակնկալի և տարբերվող խնջույք կազմակերպելու մասին

«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Դիանա Մխիթարյանն օրերս նշել է 20-ամյակը։ Դիանան տարեդարձի առթիվ խնջույք էսպասելի նվերի մասին։

Դիանայի խոսքով՝ 20-ամյակը նշելու այլ տարբերակ է ունեցել, սակայն նկարահանումների գրաֆիկը թույլ չի տվել կազմակերպել այն:

«Ես նպատակ ունեի հոբելյանական այս տարիքս նշել Ֆրանսիայում, բայց չստացվեց, որովհետև նկարահանումներս շատ-շատ են, չէի կարող երկրից բացակայել։ Իմ մտերիմ մարդկանց շրջապատում շատ լավ տարեդարձ և օր ունեցա։ Խնջույքին ներկա էին իմ գործընկերները՝ թե՛ դերասանական, թե՛ ստեղծագործական կազմից»,- ասաց Դիանան ու հավելեց, որ նկարահանման հրապարակում բոլորի հետ շատ լավ հարաբերություններ ունի:

Դերասանուհին նշեց, որ գործընկերներից շատերն իրեն երգով շնորհավորել են, ինչն իր համար շատ հուզիչ և սպասված է եղել։  Խոսելով անակնկալենրի մասին՝ Դիանան ասաց, որ անսպասելի նվեր է ստացել ԱՄՆ-ում բնակվող տատիկից:

«Լիքը  նվերներ եմ ստացել, սակայն ամենաանսպասելի անակնկալն ավտոմեքենան էր՝ MINI Cooper մակնիշի։ Երբ ինձ ասացին, որ ավտոմեքենա եմ նվեր ստացել, իսկապես, հանկարծակիի եկա, ձեռքերս դողում էին, հուզվել էի։ Անչափ ուրախալի պահ էր»,- ասաց Դիանան ու ծիծաղելով հավելեց, որ մեքենա վարել դեռ չգիտի, սակայն առաջիկայում անպայման կսովորի։

Դերասանուհին գումարի տեսքով էլ է նվերներ ստացել, թեև ասում է՝  նվերի պարունակության վրա չի կենտրոնանում, իրեն դուր է գալիս նվերի գաղափարը.

«Առհասարակ, չեմ կենտրոնանում, թե ինչ են ինձ նվիրում, առանձնահատուկ որևէ բան էլ չկա, որ շատ կցանկանայի նվեր ստանալ։ Կարևորում եմ, թե օրս ում հետ և ինչպես եմ անցկացրել։ Կարևորը լավ մարդկանցով շրջապատված լինելն ու ծննդյանդ օրվանից լավ հիշողություններ ունենալն է։ Չեմ սպասում՝ ինչ-որ մեկն ինձ օծանելիք կամ նման մի բան բերի, որպեսզի ուրախանամ»։

Դերասանուհին օրվա համար ընտրել էր արձաթագույն երանգն ու գլիթերային փայլը: Ինչպես աքսեսուարները, այնպես էլ տորթի ձևավորումն այս թեմայով էին: Դիանան նշեց, որ տարեդարձի խնջույքին պատրաստվել է մեկ ամիս, ամեն ինչ ինքնուրույն է մտածել․

«Շատ եմ սիրում տարբերվել,  որոշեցի ամեն ինչ անել այդ օրը տարբերվելու համար: Կարծում եմ՝ ինչ-որ չափով ստացվեց»։

Դերասանուհին ասաց, որ սովորաբար իրեն առաջինն շնորհավորում են ընտանիքի անդամները, սակայն այս տարի ընկերներն առաջ են անցել, քանի որ կեսգիշերին միասին դրսում են եղել՝ առիթ ունեին:

Խոսելով իր երազանքների մասին՝ Դիանան նշեց, որ դրանց կեսն արդեն իրագործել է․

«Անկեղծ եմ ասում, ժողովրդի կողմից սիրված լինելու երազանք եմ ունեցել։ Մինչև հիմա ամեն ինչ արել եմ դրա համար, երբ դրսում շատ-շատ դրական կարծիքներ, լավ խոսքեր եմ լսում, ինձ շատ լավ եմ զգում։ Քանի որ մինչև 20 տարեկան հասել եմ դրան, կարելի է ասել, իրագործել եմ երազանքներիս կեսը։ Մյուս նպատակներիս մասին խոսել չեմ ուզում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: