Ես մի հայտնի ռեստորանում աշխատում եմ որպես մատուցողուհի, բայց այդպիսի բան առաջին անգամ տեսա․․․Մի՞թե կարելի է այդքան անամոթ լինել

Ես մի հանրաճանաչ ռեստորանում մատուցողուհի եմ աշխատում ու իմ հիմնական եկամուտը կազմված է թե-յավճարներից, որոնք թողնում են հաճախորդները: Սպասարկման բնագավառում աշխատելու ընթացքում շատ բաներ եմ տեսել, սակայն մի պատմություն առանձնանում է ընդհանուր ֆոնի վրա՝ չտեսնված անամոթության հետևանքով:

Մի անգամ ամռանը մի զույգ եկավ. հարուստ տղամարդ ու նրա «սիլիկոնե» ընկերակցուհին՝ մոտ տաս տարի երիտասարդ նրանից: Նրանք մի քանի տաք ուտեստ ու աղանդեր պատվիրեցին: Տղամարդն իրեն դաստիարակված ու ադեկվատ էր պահում՝ ի տարբերություն կնոջ:

Նա յուրաքանչյուր բառիցս կառչում էր, պահանջում էր թվարկել պատվիրած ուտեստների բաղադրիչները ու նյարդայնացավ նրանից, որ մենյուն առաջինը տվեցի իր ընկերոջը, այլ ոչ թե իրեն: Տղամարդը ամեն ձև փորձում էր կանխել վեճը:

Ես սովոր էի այդպիսի պահվածքի հաճախորդների կողմից և ուղղակի ուշադրություն չէի դարձնում: Վերջ ի վերջո նրանք խնդրեցին հաշիվը: Ես այն բերեցի, տղամարդը պահանջված գումարից ավել դրեց: Անշուշտ, դա իմ թեյավճարն էր։ Ես ամեն դեպքում հաշվեցի գումարը ու սեղանի մոտ բերեցի մանրը:

Այնտեղ միայն աղջիկն էր նստած, ես տեսա, որ տղամարդը գնացել էր մեքենայի մոտ: Մանրը դրեցի սեղանին ու գնացի մի կողմ: Հետո տեսա. աղջիկը թաքուն հայացք գցեց կողքերը, վերցրեց իմ վերադարձրած գումարը, ա-րագ դրեց պայուսակի մեջ ու գնաց դեպի ելքը:

Հանկարծ կինը նկատեց, որ տղամարդը այդ ամենտեսավ: Աղջիկը տեղում քարացավ, իսկ տղամարդը մոտե-նալով ինձ՝ դրամապանակից գումար տվեց՝ իրենց պատվերի 40 տոկոսի չափով: Որից հետո նրանք հեռացան:

Ես կանգնած մտածում էի, մի՞թե հնարավոր է այդ աստիճան անամոթ լինել:

Понравилась статья? Поделиться с друзьями: