Պայմանագրային զինծառայող է դանակահարվել. մանրամասներ

ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից ստացվել է հետևյալ տեղեկություն.

Հիվանդանոց

«Նոյեմբերի 3–ին, ժամը 21։30 Սևան ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ կտրած -ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ–ին ծնված մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած խումբը պարզել է, որ ժամը 21–ի սահմաններում Սևան քաղաքի Կոմիսարների փողոցում անձնական խնդիրներով ծագած վեճի ժամանակ նշված երիտասարդը ծեծի է ենթարկել մեկ այլ երիտասարդի, վերջինս էլ խոհանոցային դանակով հարվածել է նրան»,–ասացին ոստիկանությունից։

Դանակահարողը նոյեմբերի 4–ին ժամը 2–ին մեղայականով ներկայացել է ոստիկանության բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն։

Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան, դանակահարվածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող է։

Понравилась статья? Поделиться с друзьями: