«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ավարտը մոտ է. ահա թե ինչպես է ավարտվելու սերիալը

Դ. Գրիգորյանի հերթական ռեժիսորական աշխատանքի արդյունքում արդեն ամիսներ է, ինչ երեկոյան շատերը հավաքվում են՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի ընթացիկ լարված իրադարձություններին ականատես լինելու:

Սերիալի հիմնական գործողությունները ծավալվում են ճակատագրական դիպվածով որբացած, ապա նաև միմյանց կորցրած երեք հարազատների կյանքի ընթացքի ու հաղթահարած դժվարությունների շուրջ:

Այս եռյակի ճակատագրերի ձևավորման հիմքի վրա էլ կառուցված է ֆիլմը:

Ամեն մի նոր սերիա նոր ինտրիգ ու նոր սպասում էր բերում, իսկ հիմա սերիալն արդեն մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:

Այս մասին ինստագրամյան իր հարթակում հայտնել է անձամբ սերիալի ռեժիսորը՝ հրապարակելով սերիալի ամփոփիչ անոնսային տարբերակը ներկայացնող ուշագրավ հոլովակ:

Ինտրիգը պահելու համար դեռևս չի բացահայտվում իրադարձությունների հանգուցալուծման ողջ պատկերը, չեն բացվում շատ փակագծեր, սակայն հոլովակից երևում է, որ վերջին սերիան ու ավարտը միանգամայն անսպասելի ու շրջադարձային է լինելու:

Ռեժիսորի հանրայնացրած ամփոփիչ հոլովակը ներկայացնում ենք ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: