Քաղաքացին шհшզшնգում է․ վստահության կորստի ու գարշանքի մասին կլռեմ․․․Տեղյակ ու ուշադիր եղեք, ընկերներ ջան․․․

Ֆեյսբուքյան օգտատեր Հայկուհի Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Ախր ինչու՞ մենք չենք կարող ունենալ նորմալ արտադրանք, չեմ ասում լավ, կատարյալ, որակյալ, եվրոպական շուկաներ գրավող ու մրցունակ արտադրանք, բնավ, ասում եմ նորմալ: Չկա, չունենք ու չենք էլ ունենա: Տեղյակ ու ուշադիր եղեք, ընկերներ ջան: Զգուշացեք այս պաղպաղակը երեխաներին տալուց:

Թամարա 1կգ պաղպաղակ: Զովանալու ցանկությունը իսպառ վերացավ, վստահության կորստի ու գարշանքի մասին էլ լռեմ:

Հուսամ գոնե պատկան մարմինները կզբաղվեն այս հարցով: Խնդրում եմ տարածել ու նաև նշել, թե էլ ինչ մարմին կա, որ զբաղվում է նման հարցերով»:

Այս գրառմանն արձագանքել է ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը և գրել. «ՍԱՏՄ-ն ահազանգին ընթացք կտա»:

Понравилась статья? Поделиться с друзьями: