Ձմերուկի՝ առողջության համար օգտակար ու վնասակար հատկությունները

Ձմերուկը գրեթե 90 տոկոսով բաղկացած է ջրից, դա է պատճառը, որ այն հագեցնում է ծարավը: Ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ ածխաջրեր, այն տալիս է էներգիա:

Այն հատկապես օգտակար է ֆիզիկական ակտիվություն ունեցող մարդկանց համար:

Ձմերուկը հարուստ է C և A վիտամիններով, հանքանյութերով: Ձմերուկը նաև հարուստ է մագնեզիումով, որն օգնում է յուրացնել կալցիումը, ինչն էլ այնքան անհրաժեշտ է ոսկրերի ամրության համար:

Օգտակար են նաև ձմերուկի կորիզները, դրանք պարունակում են ֆոսֆոր, մագնեզիում, վիտամին PP: Նախընտրելի է կորիզներն ուտել չորացրած կամ տապակած վիճակում:

Բայց ձմերուկը նաև վնասակար հատկություններ ունի: Այն չի կարելի ուտել անսահմանափակ քանակությամբ: Ձմերուկ ուտելիս երիկամները ծանրաբեռնվում են:

Շաքարի մեծ քանակությունը դուրս բերելու համար օրգանիզմը բավականին շատ ջուր է ծախսում: Այսպես, ջրի հետ դուրս են բերվում ավելի շատ հանքանյութեր, քան օրգանիզմի թունավոր նյութերը:

Աղբյուր՝ Blognews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: