Ինչպես ազատվել դեմքի սպիտակ կորյակներից

Կորյակներն առաջանում են ճարպային գերարտադրության պատճառով և կարող են հայտնվել ցանկացած տարիքում։ Մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն տան պայմաններում ավելի արագ ազատվել սպիտակ կետերից։
1. Դեմքի խնամք
Կորյակները կարող են առաջանալ անորակ կոսմետիկ միջոցների պատճառով։ Այսպիսով, սպիտակ կետերի հայտնվելը կարող է հուշել, որ պետք է փոխել մաշկի խնամքի մեթոդները։ Մի մոռացեք ամեն օր մաշկը մաքրել փոշուց ու կոսմետիկ միջոցներից, ինչպես նաև օգտագործեք խոնավացնող կրեմ։
2. Բաղնիք կամ սաունա
Լավ գոլորշիացված բաղնիքում (սաունայում) կարող եք բացել խցանված ծակոտիները և ավելի լավ մաքրել մաշկը.
3. Չափից շատ արև
Եթե սպիտակ կետերը հայտնվել են ամռանը, փորձեք պաշտպանել դեմքը արևից. Արևի ուղիղ ճառագայթներից կորյակներն ավելի կմեծանան, և դրանցից ազատվելը շատ ավելի դժվար կլինի:
4. Մեղր
Մեղրով դիմակը, դեմքի սպիտակ կետերից ավելի արագ ազտվելու մեկ այլ միջոց է։ Մեղրը միաժամանակ խոնավացնում և մաքրում է մաշկը։
5. Կիտրոն
Կիտրոնի սքրաբն օգնում է ազտվել կորյակներից։ Պետք է քամել կես կիտրոնի հյութ, ավելացնել երկու ճաշի գդալ շաքարավազ և մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ. Դիմակը քսել դեմքին և թողնել 20ր, այնուհետև լվանալ տաք ջրով։
6. Եգիպտացորենի օսլա և քացախ
Խառնել օսլան խնձորի քացախի հետ և ստացված խիտ մածուկը քսել առաջացած կորյակների հատվածում։ Թողնել 20-30ր և լվանալ տաք ջրով։
7. Շամբալա (հունական խոտ)
Շամբալան ունի հակաբորբոքային հատկություն, ինչն օգտակար է մաշկի խնդիրների դեմ պայքարելու համար։ Խոտաբույսի շնորհիվ, անմիջապես կվերանան բշտիկները, սև կետերը և կորյակները:
8. Գերչակ
Եվս մեկ ստուգված միջոց տարբեր խանգարումների դեմ։ Գերչակի յուղը նույնպես օգնում է ազատվել սև կետերից և ակնեներից։ Պարզապես հարկավոր է յուղը քսել մաշկին և թողնել այնքան ժամանակ, մինչև կներծծվի։ Այնուհետև լվանալ տաք ջրով։
9. Նուռ
Նուռը ուժեղ հակաօքսիդիչ է և հարուստ է վիտամին C-ով: Պարզապես չորացրեք նռան կեղևը, այնուհետև վերածեք այն փոշու։ Շաբաթը մեկ անգամ քսեք փոշին խոնավ մաշկին։ Կիրառեք այնքան ժամանակ մինչև սպիտակ կետերը չանհետանան։
Եթե միջոցներից ոչ մեկը չօգնի, խորհրդակցեք բժշկի հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями: