ԻՆՉՈՎ Է ՇՈԳ ԵՂԱՆԱԿԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ամառային շոգ եղանակը, որքան էլ հաճելի լինի, սակայն միաժամանակ նաեւ իր մեջ վտանգներ է պահում որոշակի խմբի մարդկանց կյանքի եւ առողջության համար։

Մասնավորապես, շոգ եղանակը վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր ունեն սրտի կամ սիրտ-անոթային համակարգի հետ կապված հիվանդություններ։

Բանն այն է, որ շոգ եղանակի ժամանակ մարդու օրգանիզմը կորցնում է հեղուկներ, իսկ օրինակ՝ հիպերտոնիայով, աթերոսկլերոզով կամ էլ սրտային անբավարարությամբ հիվանդ մարդկանց համար այն հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում սրտի համար, ի հայտ է գալիս շնրարգելություն, ճնշման բարձրացում, մաշկի տակ հեղուկի կուտակումից առաջացած ուռածություն։

Միաժամանակ, հեղուկի կորուստն օրգանիզմում բերում է արյան պնդացման։ Սրանք են պատճառները, որ շոգ եղանակին ավելի շատ են լինում հիպերտոնիկ կիրզները, ինստուլտները, ինֆարկտները, նշում են գիտնականները։

Օրգանիզմի ջրազրկումը կարող է բերել նաեւ անցանկալի արեւայրուքների, ուստի խորհուրդ է տրվում մաշկին հավելյալ խոնավություն հաղորդելու համար օգտվել շոգ եղանակին խոնավեցնող քսուքներից։

աղբյուրը

Понравилась статья? Поделиться с друзьями: