Երեկ մի շատ տարօրինակ իրավիճակի հետ եմ բախվել. Փաշինյան

Երեկ մի շատ տարօրինակ իրավիճակի հետ եմ բախվել. Փաշինյան

Երեկ մի շատ տարօրինակ իրավիճակի հետ եմ բախվել. ինձ լուսանկարներ ուղարկեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երևում էր, թե ինչպես են ակնհայտ օտարերկյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում ընկերություններից մեկում: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քանի որ այնպես էր ստացվել, որ այդ ընկերության ներկայացուցիչը մասնակցում էր մի աշխատանքային քննարկման, ես հետաքրքրվեցի, թե ինչն է պատճառը, որ օտարերկրյա ներուժ են ներգրավում և պարզվեց, որ այն խնդիրը, որը արձանագրել ենք 2018 թվականին, երբ մի կողմից ունենք գործազրկության խնդիր, մյուս կողմից՝ աշխատուժի խնդիր, այդ խնդիրը շարունակում է գոյություն ուեննալ»,- ասաց վարչապետը։

Понравилась статья? Поделиться с друзьями: