ՀՀ Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է․
«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մինասյանի այն գրառման, որ իբր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ, հայտնում ենք, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը լ կ տի սո ւտ է: Սույն օգտատիրոջ կողմից անամոթшբшր կե ղծ իք տարածելը ծանոթ գործելաոճ է, սակայն հայկական կողմի զ ո հերի վերաբերյալ ուռճացված թվեր ներկայացնելը անցնում է բոլոր սահմանները:
Առողջապահության նախարարությունը՝ որպես բոլոր զ ո հերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին պաշտոնապես հայտնում է, որ չկան «1400 զոհված և դեռևս չհերձված» ոչ մի դի, ինչպես նշված է սույն օգտատիրոջ գրառման մեջ: Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած զ ո հված զինծшռայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել և հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:
Այս նուրբ թեման կեղծ տեղեկություններով շшհшրկելու հաշվին քաղաքական դիվիդենտեր հավաքելը դուրս է բшրոյականության բոլոր սահմաններից:
Առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից ցшվшկցում ենք որդի կորցրած բոլոր մայրերին, հայրերին և նրանց հարազատներին: Ցшվում ենք, որ ստիպված էինք այս թեմայով նման գրառում անել»: