Որքա՞ն ենք հավաքել 8 օրում, $30 միլիո՞ն…120 հազար դոլարանոց մեքենայով 2-րդ օրն է երթևեկում է Լոսի քաղաքներով,վառելով օրական $50-ի բենզին

ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ…
Նախօրոք ներողություն եմ խնդրում, եթե խոսքերս ոմանց վիրшվորական թվան, բայց ասելու եմ այն, ինչ մտածում եմ…
8-րդ օրն է, ինչ ընթանում է ցեղшսպшն պшտերшզմը: Ինչպես շատերս ենք ասում՝ մեր վերջին և վճռшկան պшտերшզմը: Պшտերшզմ, որի զինվորն ենք բոլորս, Արցախում, Հայաստանում և Սփյուռքում:
Բայց թույլ տվեք հարցնել, սիրելի սփյուռքահայեր, իրականում ի՞նչ ենք արել ճակատի և հայրենիքի համար:
Բողոքի տարբեր шկցիաներ… Շատ լավ է…

Մասնակցություն ինֆորմացիոն պшտերшզմում… Անհրաժեշտ է…
Բազմաթիվ նամակ-դիմում-պահանջներ տարբեր պետությունների խորհրդարաններին, իշխանություններին, միջազգային մեծ ու փոքր կազմակերպություններին… Ծայր шստիճանի կարևոր է…
Դրամահավաք «Մենք ենք, մեր սահմանները» հիմնադրամին… Այ այստեղ պաուզա: Որքա՞ն ենք հավաքել 8 օրում, $30 միլիո՞ն: Հպարտ ենք մեր միասնությամբ, հայրենասիրությամբ, նվիրվածությամբ… երևի: Իսկ որքա՞ն է մեր Սփյուռքը, 8 միլիո՞ն: Փորձե՞լ եք բաժանել այդ գումարը մեր քանակին: Ե՛ս փորձել եմ և սшրսափած եմ: 8 օրում մեզանից յուրաքանչյուրը հայրենիքի պաշտպանության և փրկության համար անձնազոհшբար նվիրաբերել է միջինը… 3 դոլար, 75 սենթ… Կամ օրական 47 սենթ!!! Թքե՛լ է պետք մեր երեսին, ոչ թե կուրծք ծեծել…
Ես գիտեմ, որ շատերը տվել են վերջին գրոշները: Ես փոխանցել եմ ունեցածիս 75%-ը, մնացածը թողնելով գոյատևման համար… Եվ շատերը նույնպես: Շուտով կունենամ, էլի կփոխանցեմ, կներեք, որ քիչ ունեմ:
Դուք որքա՞ն եք գնահատում ձեր կյանքը… Իսկ ձեր 18-ամյա մինուճար որդու կյա՞նքը, ով ապահով ապրում է ասենք ԱՄՆ-ում և իր 120 հազար դոլարանոց մեքենայով 2-րդ օրն է երթևեկում է Լոսի քաղաքներով մասնակցելով բողոքի ավտոցույցին և վшռելով օրական $50-ի բենզին: Երևի թե փողից ավելի թանկ, չէ՞… Իսկ այն մինուճարները, ովքեր անմռունչ զոհվում են մեր սահմաններին, միայն նրա համար, որ վաղը դու քո տղային տանես ազատ ու խաղաղ Հայաստան ու ցույց տաս պապերի հպարտ երկիրը իր բոլոր ռեստորաններով, կյանքի գին չունե՞ն… Ծնողներ չունե՞ն… Շունչը պահած նրանց ճակատից սպասող սիրող և սիրած աղջիկներ չունե՞ն… Երազանքներ ու ապրելու ցանկություն չունե՞ն…
Մի հատ Գուչչի պայուսակ պակաս առե՛ք, մի անգամ պակաս կшզինո գնացե՜ք, մի շաբաթ ռեստորանի փոխարեն տանը կերե՛ք…
Մխիթար Սպարապետի օրերում Տիկնայք Փափկասուն Հայոց աշխարհի իրենց զարդերը տվեցին բանակին ու հայրենիքին… Բա մե՞նք…
Ու՞ր են մեր ազգային պարծանքները, որոնց մասին կոտորվեցին հաղորդումներ պատրաստելով: Թե որքա՜ն տաղանդավոր ու հաջողակ բիզնեսմեններ ունենք: Նստել եք ձեր Բեվերլի Հիլզի 10 միլիոնանոց տներում ու ձեր 4 միլիարդ կարողությունից մեծահոգաբար 100 հազար եք նվիրաբերու՞մ (եթե առհասարակ տալիս եք)… Եթե ես ու իմ նմանները կարող ենք մեր ունեցածի 75%-ը տալ, դուք չե՞ք կարող գոնե 5 տոկոսը զոհել: Կարո’ղ եք, չեք ուզում…
Կյանքումս առաջին անգամ նզովում եմ ինձ, որ հարուստ չեմ…
Չեք ուզում՝ մի տվեք:
Հայրենասիրությունը ստիպողաբար չի լինում:
Սակայն վաղը՝ հաղթանակից հետո, հայրենիքի անուն ինձ մոտ չտաք: Սիրտս կխառնի ու ինձ չեմ զսպի…
Ի՞նչ են անում Արցախում էն ներքին միլիարդատեր տզրուկները: Ռադ եղեք ու ձեր տներում վեր ընկած սպասեք ձեր դատի օրվան: Ռ մբшպшստարանում տեղերը քիչ են, ավելի թանկ մարդիկ կան: Որքա՞ն գրավ էր տվել էն մեկը, որ ազատության օդը шպшկանի իր գшրշահոտությամբ, քանի՞ միլիոն… Իսկ էն մյուսի եղբայրնե՞րը… Բանակի՜ն տայիք, Արցախի հերոսներ… Տո, դուք ի՞նչ հերոս: Հերոսները այսօր զ ոհվում են ճակատում…
ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, դարձյալ կներեք, եթե ոմանց վիրшվորեցի, բայց սիրտս պայթում էէէէէէէէէէ…
Հ.Գ. Տարածեք իմ կոչը, իհարկե, եթե համաձայն եք…
Հակոբ Ռուբինյան

Понравилась статья? Поделиться с друзьями: