Դիտում էի ոմն ադրբեջանցի գեներալի տեսաուղերձն ուղղված մեզ․․․Քոչվոր գեներալի ուղերձն,ի դեպ,հայերենով է

Ազատ Աբրահամյանը գրել է․

Դիտում էի ոմն ադրբեջանցի գեներալի տեսաուղերձն ուղղված մեզ՝ հայերիս:
Հղումը չեմ տեղադրում դրան ավելորդ ուշադրության չարժանացնելու համար:Պարզապես նրանց համար,ովքեր չեն հասցրել դիտել,փորձեմ մեկնաբանել ոչ բառացի մեջբերմամբ:
Եվ այսպես,ըստ էության,քոչվոր գեներալը որևէ նոր բան չասաց:Այն,որ Հայաստանն ադրբեջան է,և,որ քոչվորների ռազմական պլանները գլխավորապես հենց Հայաստանին են ուղղված՝ մեկ անգամ չէ հնչեցվել այդ երկրի ամենաբարձր մակարդակներից:Բայց հատկանշական է այն,որ նմանատիպ հայտարարություններով,ընդ որում,լկտի ձևակերպումներով,բացեիբաց,հանդես գալ են սկսել արդեն ադրբեջանական տարբեր օղակների ներկայացուցիրներ,այդ թվում՝ ռազմական գերատեսչության բարձրաստիճան զինվորականներ:

Քոչվոր գեներալի ուղերձն,ի դեպ,հայերենով է:
Ահա ամփոփ բովանդակությունը.
<< Ղարաբաղը վերցրինք,հաջորդը Հայաստանն ա,մեր Հայաստանը:Մենք ըտեղ գերեզմաններ ենք թողել… >>,և այլն:
Սթափության կոչեր չեմ հնչեցնի…
Յուրաքանչյուրն իր համար թող հետևություններ անի:
Զարգացումները լավ բաներ չեն խոստանում,և նոր վտանգների ի հայտ գալու հավանականությունները դատարկ մտահոգություններ չեն:

Գոյության խնդիր է դրված՝ լինել-չլինելու խնդիր:
Արցախի հարցում,փաստացի,մեն-մենակ մնացինք:Միջազգային հանրություն կոչվածից միայն ՌԴ -ն շտապեց օգնության:
Սակայն այս պահին աշխարհաքաղաքական բոլորովին այլ իրողություններ ունենք,և որևէ մեկը հաստատել չի կարող,թե ինչպիսի հնարավոր սցենարներ են մշակված և դրանց համեմատ ինչպիսի՞ն կլինեն ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերի մոտեցումները:
Ասել կուզեմ,որ կրկին մեն-մենակ մնալու հավանականությունը բացառված չէ,և պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարների…
Չգիտեմ ինչու,բայց մի բան հուշում է,որ թշնամու մտքում՝ ապրիլի 24-ն է…
Ա.Ա.

Понравилась статья? Поделиться с друзьями: