Ահավոր է Տեր Աստված…Մարմնովս սարսուռ անցավ…Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք «Երևան Սիթի» սուպերմարկետում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության (կենտրոն) ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ մահացածը 58-ամյա Լևոն Բ.-ն է. ով նշված սուպերմարկետում Երևանի բնակիչ, 26-ամյա Դալար Ա.-ի սայլակի միջից գողացել է նրան պատկանող պայուսակը, ինչը նկատել են անվտանգության աշխատակիցները: Վերջիններս կասկածյալին ուղեկցել են մենեջերի աշխատասենյակ, որտեղ նա հանկարծամահ է եղել:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նապատրաստվում: Ոստիկանները մահացածի մոտ հայտնաբերել են սայլակի միջից գողացված գողոնը, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա հետքեր չեն հայտնաբերվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/12/20/1143416/

Понравилась статья? Поделиться с друзьями: